Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են բանակցել C-400 համակարգերի վաճառքի շուրջ

Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են բանակցությունները հակաօդային պաշտպանության C-400 համակարգերի ձեռքբերման շուրջ: Այս մասին այսօր ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում ասել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը:

Նրա խոսքով՝ «Թուրքիան մշտապես հետաքրքրված է եղել C-300 տիպի հակաօդային համակարգերի ձեռքբերմամբ, այժմ էլ բանակցում է C-400-ի վաճառքի շուրջ»։

Չեմեզովը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանը շարունակելու է Իրանին պաշտպանական զինատեսակներ մատակարարել: «Արդեն իսկ մատակարարված C-300 տիպի հակաօդային համակարգերի դիմաց Իրանը Ռուսաստանին է վճարել շուրջ 1 միլիարդ ամերիկյան դոլար», - հայտնել է Չեմեզովը: