Լեռնային Ղարաբաղում սահմանադրական հանրաքվե է անցկացվում

Ընտրություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Այսօր Լեռնային Ղարաբաղում անցկացվում է սահմանադրական հանրաքվե:

Նախնական տվյալների համաձայն՝ քվեարկողների թիվը կազմում է ավելի քան 102 հազար: Ստեղծված է 280 ընտրատեղամաս և ընտրական կենտրոններ, այդ թվում՝ Երևանում Ղարաբաղի ներկայացուցչության շենքում:

Ի տարբերություն Սահմանադրությամբ խորհրդարանական-վարչապետական համակարգ ընտրած Հայաստանի՝ Ղարաբաղում նախագծով ենթադրվում է պահպանել և հզորացնել նախագահական կառավարումը: Նախագիծը համաժողովրդական քննարկման է դրվել դեռ անցյալ տարվա գարնանը:

Ենթադրվում է, որ ղարաբաղյան հանրաքվեին դիտորդական առաքելություն կիրականացնեն հարյուրից ավելի տեղացի դիտորդներ, ինչպես նաև օտարերկրացիներ: