Սոմալիում մահապարտը պայթյուն է իրականացրել, 18 մարդ մահացել է

Պայթյուն Սոմալիում, արխիվ

Սոմալի մայրաքաղաքի շուկաներից մեկում մահապարտի կողմից իրականացված պայթյունի հետևանքով 18 մարդ է մահացել, 25-ը վիրավորվել: Տուժածների թվում կանայք և երեխաներ կան:

Իսլամական ահաբեկչական ալ-Շաբաբ խմբավորումը նախկինում նմանատիպ ահաբեկչություններ է իրականացրել:

Այս մասին հայտնում է «Ռոյթերզը»: