Պակիստանում և Իրաքում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 120 մարդ, հարյուրավորները վնասվածքներ են ստացել:
Երկու դեպքերում էլ պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Մասնավորապես Պակիստանում վերջին տարիների ընթացքում ամենախոշոր այս պայթյունի հետևանքով զոհվել են հիմնականում կանայք և երեխաներ: Իրաքում շուրջ հիսուն մարդու կյանք խլած պայթյունը տեղի է ունեցել մարդաշատ փողոցներից մեկում: