Այսօր հրապարակվեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան դաշինք»-ի համամասնական ցուցակի առաջին տասնյակը:
Ցուցակը գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբի պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն է, երրորդը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն է, չորրորդը Երևանի Պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վարդան Բոստանջյանն է, հինգերորդը՝ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, վեցերորդը՝ «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, յոթերորդը՝ ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, ութերորդը՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Իվետա Տոնոյանը, իններորդը՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը՝ նախկին վարչապետ հովիկ Աբրահամյանի որդին, տասներորդը՝ Շիրակի Պետական համալսարանի պրոֆեսոր Վարդևան Գրիգորյանը:
Ինչպես տեղեկացրեց Իվետա Տոնոյանը, «Ծառուկյան դաշինք»-ը բաղկացած է «Բարգավաճ Հայաստան», «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցություններից, այս երեք ուժերի միջև է համագործակցության հուշագիր ստորագրվել, բայց այլ ուժեր նույնպես ներգրավված կլինեն դաշինքում:
Տե՛ս նաև այստեղ