«Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ով «Ծառուկյան դաշինք»-ի այսպես կոչված ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է Կենտրոն-Նորք Մարաշ համայնքում ընդգծեց, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ երկար տարիներ է նորմալ հարաբերություններ ունի։
Հարցին, թե ինչո՞ւ որոշեց «Ծառուկյան դաշինք»-ի հետ միասին մասնակցել ընտրություններին, Զուրաբյանը պատասխանեց, որ Ծառուկյանի հետ լավ հարաբերություններ ունի։ «Քաղաքական հարցերով երբեք չեն համագործակցել, զրուցեցին ինչ-որ ընդհանրություն գտանք, այդ համագործակցությունը դրական արդյունք կտա, միասին լուրջ աշխատանք կա անելու ժողովրդավարության, տնտեսության հետ կապված», - ասաց ՀՀՇ վարչության նախագահը։
«Ազատության» հարցին, թե Ծառուկյանին ընդդիմադիր գործիչ համարո՞ւմ է, Զուրաբյանը պատասխանեց. - «Եթե ես նույնիսկ այդպես չէի կարծում ժամանակին, ապա իրադարձություններն ապացուցեին՝ Ծառուկյանի վրա հարձակում եղավ, ճնշումներ եղան, և այդ իրադարձությունները որոշակի հիմք հանդիսացան, որ այս համագործակցությունը կայանա»։
Հիշեցնենք՝ ՀՀՇ-ն վարչության փետրվարի 4-ի նիստում վարչության11 անդամներ միաձայն որոշեցին խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ծառուկյան դաշինք»-ի կազմում։