«Սասնա ծռեր»-ից Աշոտ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել իր աջակցություն «Հաց բերողի»

«Սասնա ծռեր»-ի անդամ Աշոտ Պետրոսյան, սեպտեմբեր, 2016թ,

«Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Աշոտ Պետրոսյանն ի աջակցություն «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի երեկվանից հացադուլ է հայտարարել։ Այս մասին «Ազատության»-ը հայտնեց Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը նորմալ է։

Աշոտ Պետրոսյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հոդվածներով:

«Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը, հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ կրկին երկու ամսով կալանավորվեց՝ դեկտեմբերի վերջին կալանքից ազատվելուց հետո, և նույնպես հացադուլ է հայտարարել:

Անցած տարվա հուլիսին Արթուր Սարգսյանը սննդով բեռնված իր մեքենայով ճեղքել էր իրավապահների պատնեշն ու կրակահերթի տակ մուտք գործել «Սասնա ծռեր»-ի կողմից գրավված Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք: