Դալլաքյանը չի մասնակցի ընտրություններին

Վիկտոր Դալլաքյան, արխիվ

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը «Ազատության»-ը տեղեկացրեց, որ իր գլխավորած «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը որոշել է չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ համագործակցությունը խզելուց հետո Դալլաքյանն այլ գործիչների ու կուսակցությունների հետ չի բանակցել՝ արդեն ինքնանպատակ համարելով ընտրապայքարի մեջ մտնելը:

Վիկտոր Դալլաքյանը, հիշեցնենք, անցած տարվա հոկտեմբերին դուրս եկավ իշխող Հանրապետական կուսակցությունից, հրաժարական տվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և Ազգային ժողովում նախագահի պաշտոնական ներկայացուցչի պաշտոններից՝ հայտարարելով, թե իշխանության հետ համագործակցության վերջին չորս տարիների ընթացքում ինքը քարեր էր հավաքում, հիմա արդեն եկել է դրանք նետելու ժամանակը։