Շիրակի մարզում բեռնատար գնացքի վագոնի անիվները դուրս են եկել ռելսերից։ «Հարավկովկասյան երկաթուղուց» «Ազատության»-ը փոխանցեցին, որ այս պահին տեղում վերականգնողական աշխատանքներ են իրականացվում։
Վթարի պատճառով Գյումրի-Երևան մարդատար գնացքը կես ճանապարհից հետ է վերադարձել Գյումրի։ Դեպքը տեղի է ունեցել Աղին կայարանում։