Լավրովն ու Թիլերսոնը վաղը Բոննում կհանդիպեն. Զախարովա

Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը նախատեսված է վաղը՝ փետրվարի 16-ին Բոննում, այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Բոննում Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակներում Լավրովը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Գերմանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Լավրովի հանդիպումը, ըստ Զախարովայի, նախատեսված է փետրվարի 17-ին, իսկ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ Ռուսաստանի արտգործնախարարը կհանդիպի փետրվարի 18-ին։