Հայաստանի արտաքին գործերի նախարարը վաղը կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։
Ըստ արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, նախատեսված է Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։
Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդում է, որ Մյունխենի համաժողովի շրջանակում պլանավորված է Մինսկի խմբի միջնորդների հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Հիշեցնենք, որ համանախագահները պատրաստակամություն էին հայտնել Մյունխենում կազմակերպել նաև Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում, եթե վերջիններս նման ցանկություն հայտնեն: