Վերաքննիչ քրեական դատարանը այսօր բավարարել է «Հիմնադիր խորհրդարանի» աջակից Հովհաննես Ղազարյանի պաշտպան Անի Չատինյանի վերաքննիչ բողոքը և բեկանել նրա կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ հունվարի 23-ի որոշումը:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Անի Չատինյանը, Վերաքննիչ դատարանը որոշել է վերացնել Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը և նրան կալանքից ազատել դատական նիստի դահլիճում:
Հովհաննես Ղազարյանին, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել Սարի թաղի դեպքերի կապակցությամբ, Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ «զանգվածային անկարգություններ»: