Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արթուր Սարգսյանի

Թամար Հովհաննիսյան

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում Հատուկ քննչական ծառայության շենքի (ՀՔԾ) դիմաց, պահանջելով ազատ արձակել երեկ կալանավորված՝ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանին:

Դատարանը, հիշեցնենք, երեկ կրկին փոխեց Արթուր Սարգսյանի խափանման միջոցը և երկու ամսով կալանավորեց նրան:

«Ազատության» հետ զրույցում նրա փաստաբան Տիգրան Եգորյանն ասել էր, որ ՀՔԾ-ն ձերբակալման հիմք է համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմնին: Մինչդեռ, փաստաբանի խոսքով, նախապես քննիչին տեղյակ են պահել չներկայանալու մասին և խնդրել են փոխել հանդիպման օրը:

Ցուցարարները պնդում են, որ քննչական մարմինը Սարգսյանին «կալանավորելու ոչ մի հիմք չունի»։ «Նա դուրս է եկել դեկտեմբերի 31-ին, բոլոր կուսակցությունները հերթով զանգել են իրեն և խնդրել են մտնել իրենց կուսակցություն։ Նա հրաժարվել է», - ասաց ակցիայի մասնակիցներից Թամար Հովհաննիսյանը՝ շարունակելով. - «Մաքրում են դաշտը, որպեսզի ամսի 2-ին, 109 զոհված երեխեքի օրը, իրենք գնան, նորից նստեն էդ տեղերում, նորից իրենց լափելիքը լափեն... չեն էլ կշտանում, որ հանգստանան ու մենք ազատվենք սրանցից»։

Մանրամասներն՝ ավելի ուշ