Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածի 10-55-րդ կմ-ը:
Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը և Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածի 19-26-րդ կմ-ը:
Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի 27-33-րդ կմ-երին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արարատի և Սյունիքի մարզերում առկա է մառախուղ:
Արագածոտնի մարզում, Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա գյուղերում տեղում է ձյուն:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: