Իշխան Զաքարյանը հրաժարական է տվել Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։
«Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրել է պաշտոնից հրաժարականի մասին դիմում», - ասաց Նաղդալյանը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իշխան Զաքարյանն արձակուրդ է վերցրել և ստանձնել «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբի պետի աշխատանքները։
Մանրամասները տե՛ս այստեղ