Միացյալ Նահանգների Սենատում օրինագիծ է ներկայացվել, որն ընդունվելու դեպքում հնարավորություն կտա վետո դնել նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացման որոշման դեպքում:
Թրամփը վերջին շրջանում բարձրաձայնում է, որ է՛լ ավելի շատ համագործակցություն է անհրաժեշտ Ռուսաստանի հետ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, մասնավորապես՝ Սիրիայում:
Սենատորներն այս օրինագծի անհրաժեշտությունը պայմանավորել են հենց Թրամփի այն խոսքերով, երբ նա մի քանի անգամ արդեն ակնարկել է պատժամիջոցների նվազեցման կամ վերացման հավանականության մասին: