Ռուսաստանը հիասթափված է Բելառուսի որոշումից. ՌԴ ԱԳՆ

Ալեքսանդր Լապշին, արխիվ

Ռուսական կողմն իր խորը հիասթափությունն է հայտնել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու Բելառուսի երեկվա որոշումից։

Ըստ Ռուսաստանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության, այդ որոշումը հակասում է ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն։

«Մենք մտադիր ենք և պետք է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկենք մեր քաղաքացու օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու, նրան շուտափույթ իր ընտանիք վերադարձնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։