Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդամենը մեկ բառով արձագանքեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի՝ օրերս հնչեցրած աղմկահարույց հայտարարությանը, թե մինչև այժմ Հակակոռուպցիոն խորհուրդն առաջընթաց չի ունեցել:
«Ազատություն». - Պարոն վարչապետ ԱՄՆ դեսպանն օրերս հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չկա, ի՞նչ կարող եք ասել։
Վարչապետ. - Կասեմ։
«Ազատություն». - Միլզը նաև հայտարարել էր, որ «երբ սահմանները փակ են, ազդեցիկ գործարարների և մյուսների համար հեշտ է վերահսկել տնտեսական շուկաներն ու թույլ չտալ մրցակցություն», ձեր կարծիքը, խնդրում եմ։
Վարչապետ. - Կհանդիպեմ դեսպանի հետ, կասեմ, Դուք կիմանաք։