Ուկրաինան պատրաստվում է Ադրբեջանից զենք գնել

Ադրբեջան - Զենքի ցուցահանդես Բաքվում, արխիվ

Մոտ ապագայում Ուկրաինան Ադրբեջանից զենք և զինամթերք կգնի: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն` նշելով, որ առաջիկայում Բաքվում կայանալու է ռազմատեխնիկական համագործակցության գծով երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը:

«Ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցությունը վկայում է, թե որքան սերտ են մեր հարաբերությունները», - ասել է Միշչենկոն: