Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով՝ Դավիթ Տոնոյանը ազատվել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել արտակարգ իրավիճակների նախարար:
Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը թափուր էր անցած տարվա վերջից, երբ մահացավ նախարար Արմեն Երիցյանը: