Ցույցերի ճնշման տակ Ռումինիայի իշխանությունները ուժը կորցրած կճանաչեն կոռուպցիոն հրամանագիրը

Մեկ շաբաթ շարունակված մեծածաված բողոքի ակցիաների ճնշման տակ Ռումինիայի վարչապետ Սորին Գրինդիանուն հայտարարել է, որ իր կառավարությունը ուժը կորցրած կճանաչի կոռուպցիայի որոշ դրսևորումներ ապաքրեականացնող հրամանագիրը:

«Ես չեմ ուզում պառակտել Ռումինիան», - հայտարարել է վարչապետը, խոստանալով, որ կառավարության առաջիկա նիստում հրամանագիրը ուժը կորցրած կճանաչվի:

Ռումինիայիում արդեն հինգ օր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ակցիաների էին մասնակցում ընդդեմ կոռուպցիայի որոշ դեպքեր ապաքրեականացնող օրինագծի: Փետրվարի 4-ին, ոստիկանության գնահատականներով, բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 330,000 մարդ: Դա համարվում է ամենամեծ ցույցը 1989 թվականից` կոմունիստ դիկտատոր Նիկոլա Չաուշեսկուի անկումից ի վեր: