ՔՊ-ի ներկայացուցիչը «տարօրինակ» է համարում «Ժառանգության» պահվածքը

ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյան

«Ժառանգությունը» նախօրեին որոշում էր կայացրել առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին: Կուսակցության փոխնախագահն էլ հայտարարել էր, որ ներկայումս բանակցում են ինչպես «Ելք»-ի, այնպես էլ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան հավանական դաշինքի հետ:

«Ելք» դաշինքին անդամակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը տարօրինակ է համարում «ժառանգություն» կուսակցության վարքագիծը: «Ժառանգությունը» նախօրեին որոշում է կայացրել առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին: Կուսակցության փոխնախագահն էլ հայտարարել էր, թե այժմ բանակցում են ինչպես «Ելք»-ի, այնպես էլ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան հավանական դաշինքի հետ:

Ըստ Արայիկ Հարությունյանի, «Ժառանգության» որոշումը զգալիորեն կնվազեցնի այդ կուսակցության հետ համագործակցության հնարավորությունը: «Ազատության» հետ զրույցում Հարությունյանն ասաց՝ «Դա քաղաքական տարօրինակ որոշում եմ գնահատում, որովհետև «Ելք»-ն ու Օհանյան դաշինքը, որպես էդպիսին, ընդհանուր շատ քիչ եզրեր ունեն, տարբեր գաղափարախոսություններ ունեն: Այդ առումով՝ որոշումը զգալիորեն քչացրել է «Ժառանգության» հետ մեկ դաշինքով հանդես գալու հնարավորությունը»:

«Ելք»-ի և «Համախմբման» հետ տարվող բանակցությունների մասին երեկ հայտարարել էր «ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Ելք»-ում ընդգրկված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն էլ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ «Ելք»-ին միացած կուսակցությունների ներկայացուցիչների հետ դեռ պետք է քննարկեն այդ հարցը: Միքաելյանն, այդուհանդերձ, ընդգծեց՝ իրենց դաշինքի դռները բաց են:

«Մենք ոչ ընդունող ենք, որ դուրս հանող ենք: Կա հուշագիր, որը ստորագրվել է երեք կուսակցությունների կողմից: Մինչև էդ էլ «Ժառանգության» հետ քննարկում ա գնացել: «Ժառանգությունն» ի սկզբանե ինչ-որ հարցերի շուրջ չուզեց մասնակցել: Հիմա որ ասում են՝ երկու ուժերի հետ բանակցում են․․․ «Ժառանգությունը» թող որոշի, թող կողմնորոշվի»,- ասաց Միքայելյանը:

«Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանն էլ ընգծեց՝ սպասում են «ժառանգության» վերջնական որոշմանը: «Նրանք հայտարարել են՝ կամ-կամ: «Ժառանգության» հետ տևական ժամանակ մենք ոչ միայն բանակցել ենք, այլև աշխատել ենք ընդհանուր փաստաթղթի վրա, որը պետք է դառնար դաշինքի գաղափարական հենքը: Եվ մենք սպասում ենք իրենց վերջնական որոշմանը»,- ասաց «Համախմբում» կուսակցության փոխնախագահը:

Թեպետ «ժառանության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյնը «մարտի 1»-ի մեղավորներից է համարում նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, ով այսօր գլխավորում է «Համախմբումը», այդուհադերձ, «ժառանգության» փոխանխագահ Արմեն Մարտիրոսյանը ասել է, թե այդ հարցերի հետ կապված Օսկանյանն ինքն արդեն սպառիչ բացատրություններ է տվել:

«Ելք» դաշինքի կազմում ընդգրկված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ևս նախկինում Վարդան Օսկանյանին հրապարակավ մեղադրել է «մարտի 1»-ի իրադարձություններին առնչություն ունենալու մեջ:

Your browser doesn’t support HTML5

ՔՊ-ի ներկայացուցիչը «տարօրինակ» է համարում «Ժառանգության» պահվածքը