ԱՄՆ-ն այսօր նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ . այս մասին ասվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:
Սահմանափակումները վերաբերում են 13 ֆիզիկական անձանց և 12 կազմակերպությունների:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ միջմայրցամաքային հրթիռի փորձարկում անցկացնելով՝ Իրանը կրակի հետ է խաղում: Այսօր Թրամփն իր Թվիթերի էջում գրել էր նաև, որ Իրանը պարզապես չի գնահատել Ամերիկայի վեհանձն պահվածքը: Խոսքը 2015 թվականին Իրանի և վեց գերտերությունների միջև ձեռք բերված միջուկային համաձայնագրի մասին է, որն Իրանին ընձեռել է մոտ 150 միլիարդ դոլարի եկամուտ ստանալու հնարավորություն: