«Ժառանգությունը» որոշեց ընտրություններին մասնակցել դաշինքով և այժմ բանակցում է մի քանի ուժերի հետ

Արմեն Մարտիրոսյան, արխիվ

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել առաջիկա ընտրություններին մասնակցել դաշինքով, և այժմ բանակցում են «Ելք»-ի, ինչպես նաև Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ:

Ավելի վաղ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատությանը» հայտնել էր, որ «ժառանգության» խորհրդի այսօրվա նիստում առաջիկա խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել: