Եվրախորհրդարանը հավանություն տվեց Վրաստան-ԵՄ ոչ-վիզային ռեժիմին

Վրաստան - Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, 27-ը հունիսի, 2014թ․

Եվրախորհրդարանը այսօր ընդունել է Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի կարգն ազատականացնող օրինագիծը, ինչը այդ երկրի քաղաքացիներին կընձեռի առանց վիզաների Շենգենի տարածքի երկրներ այցելելու հնարավորություն:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Թվիթերում գրել է․ - «Շնորհավորանքներս: Սա հիրավի պատմական օր է: Շնորհակալությո՛ւն, Եվրախորհրդարան»: