Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի կողմից ստեղծված համատեղ մեխանիզմը արդեն հնարավորություն է տալիս դիտարկել Սիրիայում հրադադարի պահպանումը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Աբու Դաբիում ռուս - արաբական համագործակցության հարցերով համաժողովի ժամանակ:
«Հրադադարը ընդհանուր առմամբ պահպանվում է», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը: «Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հաստատել են մեխանիզմ, որն արդեն իսկ թույլ է տալիս դիտարկել հրադադարի պահպանումը», - նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Սիրիայում հրադադարի համաձայնությունը, հիշեցնենք, ստորագրվել է անցած տարվա վերջին: