Ադրբեջանում չորս ենթադրյալ ահաբեկիչ է ոչնչացվել

Ադրբեջանում երեկ իրականացված հատուկ գործողությունների արդյունքում չորս մարդ է ոչնչացվել՝ երկրում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով։ Չորսն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են։

Ըստ Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունում ստացած հաղորդման, տվյալ անձինք, մտնելով Ադրբեջանի սահմաններից դուրս գործող ահաբեկչական խմբավորման մեջ, զենք և պայթուցիկ նյութեր են ձեռք բերել՝ երկրի տարբեր հատվածներում ահաբեկչություններ կատարելու համար։

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, հետաքննության արդյունքում այս տեղեկությունը հաստատվել է։

Հատուկ գործողությունների ժամանակ Ուլումբեկով, Ալմամեդով, Գադիմիրով և Մամեդով ազգանուններով անձինք ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել են, իսկ խմբի անդամներից Սադիգովը որպես կասկածյալ ձերբակալվել է։