Աբաշիձե. Թբիլիսին չի քննարկում Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը

Զուրաբ Աբաշիձե, արխիվ

Վրաստանը չի պատրաստվում վերականգնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները մինչև աբխազական և հարավօսական խնդիրների կարգավորման սկիզբը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով խորհրդական Զուրաբ Աբաշիձեն:

«Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը օրակարգում կհայտնվի միայն այն դեպքում, երբ Աբխազիայում և Ցխինվալիի տարածաշրջանում կարգավորման գործընթաց մեկնարկի և հստակ առաջընթաց արձանագրվի», - ասել է Աբաշիձեն: