Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հույս է հայտնել, որ ռուս - ամերիկյան հարաբերությունների կարգավորումը ի վերջո կնպաստի Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների քաղաքականության վերանայմանը:
«Մենք մշտապես հայտարարել ենք, որ դժգոհ ենք այս պատժամիջոցներից: Մինսկյան համաձայնագրերի իրագործման հարցում որևէ առաջընթաց դրանք չեն ապահովում, իսկ եվրոպական պետությունների, այդ թվում Հունգարիայի տնտեսությունը կորուստներ է կրում: Իմ կարծիքով՝ այս պատժամիջոցները ապացուցել են իրենց անարդյունավետությունը», - ռուսական RT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը: