Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցը Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության կդրվի փետրվարի 2-ին: Այդ մասին այսօր հայտարարել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայության ղեկավար Մարժորի Վանդեն Բրոկենը:
«Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցը քննարկման կդրվի և կքվեարկվի հինգշաբթի օրը: Այս պահին, երբ երրորդ երկրների հետ ազատ վիզային ռեժիմի սառեցման մեխանիզմն արդեն իսկ գոյություն ունի, եկել է Վրաստանին վիզաների ազատականացման հարցում աջակցելու ժամանակը», - նշել է Եվրախորհրդարանի պաշտոնական ներկայացուցիչը: