Բողոքի ցույցեր ԱՄՆ-ի օդանավակայաններում

Երեկ բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Միացյալ Նահանգներում՝ ընդդեմ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթյալների և մահմեդականների մուտքը արգելելու որոշման: The Guardian-ի փոխանցմամբ, Բոսթոնի, Դալլասի, Սան Ֆրանցիսկոյի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի օդանավակայաններում բողոքող մարդիկ «Ո՛չ ատելությանը, ո՛չ վախին», «Արդարադատություն հիմա» կոչերով հորդորել են նախագահին վերանայել որոշումը:

Դոնալդ Թրամփի որոշումից հետո տասնյակ մարդիկ, ովքեր ժամանել են Միացյալ Նահանգներ, պահվել են օդանավակայաններում: Նրանց թույլ չի տրվել դուրս գալ օդանավակայանից: