ՆԱՍԱ-ն ցուցադրել է տիեզերագնացների նոր արտահագուստը: Այն թեթև է, ճկուն, ձեռնոցներում՝ մատների մոտ տեղադրված սենսորային հաղորդիչները տիեզերագնացին հնարավորություն են տալիս հպումների միջոցով հրամաններ փոխանցել էկրանին:
Նախկին արտահագուստների պես, այստեղ ևս գլխի մասում տեղադրված սարքավորումները նախատեսված են օգնելու տիեզերագնացներին արտակարգ վիճակների դեպքում:
Նոր սկաֆանդրի դիզայները «Բոինգ» ընկերությունն է: Այն ստացել է կապույտ «Բոինգ» անվանումը և համարվում է 21-րդ դարի արտահագուստ տիեզերագնացների համար: