Մեյը Թրամփին հորդորում է զգուշանալ Պուտինից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հորդորել է զգուշանալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից:

Կողմ արտահայտվելով Ռուսաստանի հետ համագործակցությանը՝ նա միաժամանակ նշել է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պետք է Կրեմլի հետ խոսեն ուժի դիրքերից։

«Այնպիսի հարաբերություններ պետք է ձևավորվեն Ռուսաստանի հետ, որ համագործակցությունն ավելի հավանական լինի, քան՝ հակամարտությունը», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։