Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը ակնկալվում է առաջիկա շաբաթ օրը: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Կրեմլը:
Սա կլինի Թրամփ-Պուտին առաջին զրույցը Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի պաշտոնամուտից հետո:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը կշնորհավորի Թրամփին նրա երդմնակալության կապակցությամբ, նախագահները կքննարկեն երկու պետությունների հարաբերությունների ներկայիս վիճակը: