«Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» ծրագրով նախատեսված արտոնությունները կվերանայվեն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ժամանակ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին հանձնարարել է քննարկել «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը՝ մասնավորապես բարձրացնելով ծրագրի շրջանակում ձեռք բերվող բնակարանների արժեքի շեմը և նվազեցնելով պարտադիր կանխավճարների չափը:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, վարչապետը նաև հանձնարարել է, ըստ անհրաժեշտության, համապատասխան հարցը քննարկել նաև Հայաստանի կենտրոնական բանկի հետ: