Դավթաշենի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա մեկ զոհ

Այսօր փրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի 2-րդ թաղամասի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբի հատակին հայտնաբերել 1955 թ. ծնված Ռ. Ֆ.-ի դին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բնակարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վերջինս մահացել է: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը՝ պարզելու պայթյունի հանգամանքները, կատարվում է նախաքննություն: