Պանաման դադարեցրեց սկանդալային փաստաթղթերի հայտնի գործի քննությունը

Պանամայի դատախազությունը դադարեցրել է հետաքննությունը Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերի արտահոսքի գործով:

Իրավապահները կասկածներ ունեին, որ պանամական այդ ընկերությունն արտասահմանյան քաղաքական գործիչներին, գործարարներին հայտնի անձանց օգնել է օֆշորային հաշիվներ բացել և դրանք կառավարել։

Պանամայի գլխավոր դատախազի խոսքով՝ հետաքննությունը դադարեցնելու պատճառը երկրի Սահմանադրական դատարան ներկայացված բողոքն է, ըստ որի, քննիչների գործողությունները խախտում են Սահմանադրությունը:

Mossack Fonseca ընկերության միլիոնավոր գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մասին հայտնի դարձավ անցյալ տարվա ապրիլին: Փաստաթղթերում հիշատակվում են երկրների գործող կամ նախկին 72 ղեկավարներ, գործարարներ, հայտնի երգիչներ, մարզիչներ։