Թրամփը այլ պետությունների ղեկավարներից առաջինը կընդունի Մեյին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը առաջին օտարերկրյա առաջնորդը կլինի, ում Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում կհանդիպի Դոնալդ Թրամփը:

Ուրբաթ օրը Վաշինգտոնում նախատեսված բանակցությունների հիմնական թեման Միացյալ Թագավորության՝ Եվրամիության կազմից դուրս գալուց հետո երկու երկրների միջև առևտուրն է լինելու:

Հիշեցնենք, Թրամփը «բրեքսիթի» գաղափարին աջակցող սակավաթիվ առաջնորդներից է: