Հայաստանի վարչապետը Մոսկվայում կհանդիպի տեղի հայ գործարարների հետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ

Շարունակվում է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Մոսկվա: Ի թիվս այլ հանդիպումների, Կարապետյանն այսօր քննարկում կունենա մոսկվայաբնակ հայ գործարարների հետ:

Հայաստանի վարչապետը Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հրավերով երկօրյա այցով Մոսկվա է ժամանել երեկ, նույն օրը կայացել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը: