Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը արգելում է կառավարությանը սկսել «բրեքսիթի» գործընթացը: Եվրամիությունից դուրս գալու համար բրիտանական կառավարությունը նախ պետք է ստանա խորհրդարանի համաձայնությունը, վճռել է Գերագույն դատարանը:
Գերագույն ատյանը այդպիսով աջակցում է Լոնդոնի Բարձր դատարանի՝ անցած տարվա նոյեմբերին կայացրած որոշմանը, ըստ որի՝ կառավարությունը Եվրամիությունից դուրս գալու շուրջ Բրյուսելի հետ բանակցություններ սկսելու համար նախ պետք է ստանա խորհրդարանի համաձայնությունը: Բացի այդ, դատարանը նաև վճռել էր, որ Եվրամիությունից դուրս գալու համար Միացյալ Թագավորության իշխանությունները պետք է խորհրդակցություններ անցկացնեն Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի հետ: