Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել։
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, կողմերը քննարկել են Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունների ընթացքը, ընդգծել սիրիական իշխանությունների և զինված ընդդիմության ներկայացուցիչների միջև ուղիղ շփումների հաստատման կարևորությունը՝ հրադադարի ամրապնդման գործում։
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները Աստանայի հանդիպման սիրիացի մասնակիցների հետ՝ բանակցությունների հաջող ավարտին նպաստելու համար, և նախապատրաստվել սիրիական խնդրի կարգավորման հարցով ժնևյան բանակցությունների վերսկսմանը։