Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Մոսկվա:
Վարչապետի օդանավը կեսօրից քիչ անց վայրէջք կատարեց «Վնուկովո-3» օդանավակայանում:
Հայաստանի վարչապետը, հիշեցնենք, Մոսկվա է այցելում Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հրավերով:
Բանակցությունների օրակարգում են առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար ոլորտների, ինչպես նաև՝ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր, հատուկ ուշադրություն է դարձվելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկու երկրների համագործակցությանը:
Բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք միջպետական և միջկառավարական փաստաթղթերի ստորագրում: