ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը իր առաջին աշխատանքային օրը հավաստիացրել է եվրոպացի գործընկերներին, որ Միացյալ Նահանգները շարունակելու է «առանց ցնցումների» կատարել իր պարտականությունները Հյուսիսատլանտյան դաշինքում:
Պենտագոնի խոսնակի փոխանցմամբ՝ Մատիսը արդեն զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Յենս Ստոլտենբերգի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնի հետ: