ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը առաջին օրենքն է ստորագրել

ԱՄՆ-ի 45-րդ նախագահի պաշտոնը ստանձնած Դոնալդ Թրամփը երդմնակալությունից րոպեներ անց առաջին օրենքը ստորագրեց, որը թույլ կտա պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիսին նշանակվել պաշտպանության նախարարի պաշտոնում:

Այս ամիս Կոնգրեսի կողմից ընդունված օրենքը վերացնում է օրենսդրական պահանջը, ըստ որի զինվորականը քաղաքացիական պաշտոնի անցնելուց առաջ զինվորական ծառայությունը պետք է յոթ տարի առաջ թողած լիներ, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:

Մատիսը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից: Սպիտակ տան մամուլի խոսնակը նաև հայտնել է, որ Թրամփը այլ փաստաթղթեր է ստորագրել, որոնց թվում են մի քանի նշանակումներ իր վարչակազմում և հայրենասիրության ազգային օրվա մասին հայտարարություն: