Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը շնորհավորում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Մայք Փենսին և կոչ անում ամրապնդել հայ-ամերիկյան կապերը նոր, վճռական քայլերի միջոցով:
Հայ դատի գրասենյակը ընդգծել է երեք հիմնական ուղղությունները, որոնց շուրջ ակնկալում է հայ-ամերիկյան կապերի ամրապնդում: Դրանք են․
«Պատշաճ նշել Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանության բացահայտ դեպք՝ մարտահրավեր նետելով Թուրքիայի կողմից արդարադատության խոչընդոտմանը այս` դեռ չպատժված հանցագործության համար: Ինչպես նաև, մերժել Թուրքիայի՝ ամերիկյան քաղաքականությունում հայկական հարցերն ուղղորդելու ջանքերը:
Առաջ մղել երկարատև ու ժողովրդավարական խաղաղություն Կովկասսում՝ ճանաչելով և աջակցելով Արցախի անկախ հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղը):
Ընդլայնել հայ-ամերիկյան տնտեսական, ռազմական և քաղաքական գործընկերությունը և աջակցել ապահով, բարգավաճ և ժողովրդավարական Հայաստանին», - նշված է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրությունում: