Վերահսկիչ պալատի նախագահն արձակուրդում է

Այսօր Վերահսկիչ պալատից «Ազատության»-ը փոխանցեցին, որ երեկվանից պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մեկնել է մեկամսյա արձակուրդի՝ չմանրամասնելով, թե արդյո՞ք պատճառը Իշխան Զաքարյանի քաղաքական գործունեությունն է։

Մեր տեղեկություններով՝ Զաքարյանը ղեկավարում է «Ծառուկյան դաշինք»-ը և այսօր իսկ արդեն իսկ մասնակցել է շտաբի աշխատանքներին։

Իշխան Զաքարյանը, «Ազատության» հետ հեռախոսազրույցում, հրաժարվեց պատասխանել հարցերին՝ խնդրելով զանգահարել ավելի ուշ։ Իսկ ավելի ուշ նա մեր զանգերին այդպես էլ չպատասխանեց։