Իտալիայի հյուրանոցներից մեկը մնացել է ձյան տակ, զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան

Փրկարարներն ու շտապօգնության աշխատողները դեպքի վայրում, 18-ը հունվարի, 2017թ.

Իտալիայի Գրան-Սասո լեռներում երկրաշարժին հաջորդած ձնահոսքից «Ռիջոպիանո» հյուրանոցը մնացել է ձյան հաստ շերտի տակ։ Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Նախնական տվյալներով՝ հյուրանոցում մոտ 30 մարդ է գտնվում, զոհերի թվի մասին դեռևս տեղեկություններ չկան։

Եղանակային վատ պայմանների պատճառով փրկարարներին մի քանի ժամ չի հաջողվել հասնել հյուրանոց, իսկ հեռախոսազանգերին այնտեղ չեն պատասխանում։