Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
Համաձայն հրամանագրի, հիմք ընդունելով Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի նախագահի նախաձեռնությանը Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը, հանրաքվեն նշանակվել է 2017 թվականի փետրվարի 20-ին: