Թրամփը չի վստահում ԶԼՄ-ներին, նա կշարունակի օգտվել Թվիթերից

Դոնալդ Թրամփ, արխիվ

Չսիրելով հանդերձ Թվիթերը՝ Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակելու է օգտագործել այն պաշտոնական հայտարարություններ, անձնական մեկնաբանություններ անելու համար։ Նա ասել է, որ չի վստահում զանգվածային լրատվամիջոցներին:

«Մամուլը խենթացել է, մենք ընտրելու ենք մարդկանց՝ Սպիտակ տանը մամուլի ճեպազրույցներին մասնակցելու համար», - Fox News-ին ասել է ընտրյալ նախագահը:

Նկատենք, որ Թրամփը Թվիթերում ունի 20 միլիոն հետևորդ: