Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունել է «Կապանի բժշկական կենտրոն» ընկերության բուժանձնակազմին:
Հանդիպման ընթացքում մարզպետը ներկայացրել է հանձնաժողովի կողմից բժշկական կենտրոնում հայտնաբերված խախտումները, անդրադարձել վերջին շրջանում Կապանի բժշկական կենտրոնում պարբերաբար տեղի ունեցող մահացության դեպքերին: Հակոբյանը պատասխանել է բժիշկների բարձրացրած հարցերին:
Նշենք, որ երեկ լուծվել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Օրբելյանի հետ կնքված պայմանագիրը՝ հիմք ընդունելով տնօրենի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու փաստը, որն արձանագրվել է Սյունիքի մարզպետի հունվարի 13-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացության մեջ:
Վահե Հակոբյանն ասել է, որ այսօր ներկայացնելու է Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին: